Home » Featured, հայերեն

Անձնական մոտեցում կոնֆլիկտին և տեղահանմանը

9 June 2010 No Comment

Ես ծնվել եմ Վարդենիսում 1984-ին, իսկ 4 տարի անց իմ ամբողջ ընտանիքը, ինչպես նաև բարեկամներս ստիպված էին լքել Հայաստանը` զանգվածային տեղահանումների պատճառով փախուստի դիմելով Ադրբեջան: Ես չորս տարեկան էի, երբ լքեցի Հայաստանը, սակայն երբ հետադարձ հայացք եմ ուղղում` չգիտեմ` արդյոք բախտավորություն էր, թե ոչ, քանի որ չեմ կարող մտաբերել անցյալում թողածս: Բայց հիշում եմ մեր տունը, այգին, խաղահրապարակը, ընկերներիս, խնձորենիս և աքաղաղին, որին շատ էի սիրում:

Ադրբեջան ժամանելուց հետո ես երազում էի մեր տան մասին և քայլել մեր գյուղի ավերակների միջով: Որոշակի պահի, ինչևէ, ամեն ինչ գունազրկվեց: Չնայած այս ամենին, ընտանիքս երբեք չհուսալքվեց, որ մի օր վերադառնալու ենք տուն: Մենք հավատում ենք, որ երկու հարևան, որոնք դարերով ապրել են միասին, կրկին կմիավորվեն, եթե նույնիսկ չարքը երբեք չլքի նրանց և միշտ ատելություն շշնջա նրանց ականջին:

Ադրբեջանում տարիներ շարունակ առանձնացնում էինք մեզ տեղական մշակույթից ` չկարողանալով վերադառնալ մեր էթնիկ արմատներին: Դա ավելի էր բարդանում, քանի որ ընկալվում էինք որպես օտար: Արդյունքում, Հայաստանից եկած ադրբեջանցիները առանձնացան և համախմբվեցին` որպես մեկ ամբողջություն: Մեր հանդեպ խտրականությունը ամենուր էր. իմ հաճախած մանկապարտեզում, տարրական դպրոցում և նույնիսկ` հասարակական կյանքում:

Տեղացի ադրբեջանցիները ստիպեցին մեծ կարծել, թե մենք ուրիշ ենք` չնայած նույն արյունն ու էթնիկ արմատներն ունենք: Ես հասակ առա` լսելով` ես Հայաստանից եմ, ինչը նշանակում էր, որ ես ինձ միշտ նույնականացնում եմ հայաստանցի ադրբեջանցիների հետ, ինչը, մեր ըմբռնումով, ադրբեջանական հասարակությունում միշտ ընդունվում էր որպես մի աստիճան ցածր:

Որոշ ժամանակ անց սկսեցի կարդալ ավելին այս կոնֆլիկտի մասին` վերլուծելով այն, հարցնելով բոլորի կարծիքները` ավելի լայն պատկերը ստանալու համար: 2009-ին մեկնեցի ԱՄՆ` Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակի շնորհիվ` շարունակելու ուսումս կոնֆլիկտի տրանսֆորմացիայի ոլորտում: Միևնույն ժամանակ նաև սկսեցի մասնակցել այս կոնֆլիկտին առնչվող տարբեր միջոցառումների` մոդելավորումներն ու գիտաժողովները ներառյալ:

Առաջին անգամ հայերի հանդիպելիս իմ զբացմունքները ալեկոծվեցին: Ես շատերի հետ ընկերացա, բացեիբաց խոսեցի նրանց հետ և ծանոթացա նրանք հայեցակետերին: Դրանից հետո ամեն անգամ երբ փողոցում կամ հասարակական հանդիպումների ժամանակ հայ եմ տեսնում, ինչ-որ անտեսանելի կապվածություն եմ զգում նրանց և իմ ծննդավայրի հանդեպ` անտեսելով այն փաստը, որ «նրանք պետք է իմ թշնամիները լինեն». Սա «լավի» իշխանությունն է «չարի» նկատմամբ,որը մենք անտեսել ենք երկար ժամանակ:

Այս պատերազմը ինձ խաղաղարար դարձրեց` չնայած ես նորեկ եմ այս ոլորտում: Իմ պայքարն ավելի բարդ է, քանի որ մի կողմից պետք է օգնեմ կոնֆլիկտի մեջ գտնվողներին, մյուս կողմից` ինքս ինձ:

Զեմֆիրա Աբասովայի կողմից

Leave a comment!

Add your comment below, or trackback from your own site. You can also subscribe to these comments via RSS.

Be nice. Keep it clean. Stay on topic. No spam.

You can use these tags:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

This is a Gravatar-enabled weblog. To get your own globally-recognized-avatar, please register at Gravatar.