Home » Featured, հայերեն

Նամակ Բաքվից. Նրանք

16 June 2010 No Comment

Ալերգիա

«Ես ալերգիա ունեմ Նրանց նկատմամբ: Երբեք չեմ խոսել Նրանց հետ և չեմ էլ խոսի»,- մի անգամ բացականչեց ընկերներից մեկը, որն աշխատում է ոչ կառավարական մի կազմակերպությունում` որպես ակտիվիստ մարդու իրավունքների ոլորտում:

Կեղծավոր

«Ես ուրախությամբ վտանգի կենթարկեմ իմ սեփական կյանքը` փորձելով փրկել մեկ այլ մարդու կյանք: Բայց ես երբեք նույնիսկ աչքս չեմ թարթի, եթե տեսնեմ Նրանց ցավի մեջ»,- մի անգամ հայտարարեց ինձ բուժող բժիշկը` մի անձ, որը Հիպոկրատի երդում տալուց հետո հանձն էր առել ծառայել մարդկությանը:

Զոմբի

«Մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ են Նրանք մեզ արել: Այլապես մենք կլինենք զոմբիներ, ժողովուրդ` առանց պատմության: Մենք կլինենք մանկուրտներ: Այն ազգը, որ հիշողություն չունի, դատապարտված է ոչնչացման»,- մի անգամ բացականչեց մի պատմության դասախոս, որով ես առաջ հիմանում էի: Ինչևէ, այժմ, երբ նա արդեն անցել է թոշակի, ես հանել եմ նրան ինձ համար օրինակելի մարդկանց ցուցակից:

Պիտակ

«Քո բնավորությամբ դու նմանվում են Նրանց նման մեկի: Աշխատի՛ր քեզ վրա»,- բացականչեց իմ համակուրսեցին, երբ մի անգամ ես մոռացել էի վերադարձնել նրան իր CD-ն:

Ռիսկի գործոն

«Քո մտերիմ հարաբերությունները Նրանց հետ կարող են վտանգավոր լինել և մեզ թիրախ դարձնել»,- ասաց ծնողներից մեկը: Եվ ես ուղղակի դուրս եկա:

Նյարդերի կապոց

«Ես չգիտեմ` ինչպես կվերահսկեմ իմ բարկությունը, եթե նստած լինեմ Նրանց հետ միևնույն սեղանի շուրջ»,- մի անգամ Facebook-ում զրուցելիս գրեց ինձ ընկերներիցս մեկը, որը պատրաստվում էր մասնակցել Վրաստանում տարածաշրջանային երիտասարդական հանդիպման: Եվ մեկը, որ հետագայում փոխեց իմ կարծիքը իր մասին:

Մինչդեռ իմ ընկերն ալերգիա ուներ, իմ դասախոսը զոմբիներ էր փնտրում, իմ բժիշկը մարդկանց կյանք էր փրկում, համակուրսեցիս պիտակավորում էր ուրիշներին, ծնողս գնահատում էր վտանգնեը, և Facebook-ի իմ ընկերը սովորում էր վերահսկել իր սթրեսը, նրանք հավանաբար չափազանց խորասուզված էին իրենց մտածմունքներում, որպեսզի հենց իրենք իրենց վերլուծեին և գնահատեին:

Ինչքան ես ինձ հիշում եմ, շրջապատում մարդիկ մշտապես ասում էին նման խոսքերը: Խոսքեր, որ իմ ականջները ատում էին լսել: Խոսքեր, որ իմ բանականությունը հրաժարվում էր ընդունել: Խոսքեր, որոնք, բարեբախտաբար, ոչ մի ազդեցություն չեն թողել ինձ վրա:

Խոսքեր Նրանց մասին` հայերի:

Բայց այս ամբողջ բացասականի հետ մեկտեղ պետք է որ ինչ-որ հիանալի բան էլ պատահեր:

Իմ անձնական ճանապարհորդությունը Նրանցից մի քանիսի հետ սկսվեց օնլայն` Facebook-ի միջոցով: Զարմանալի է, բայց մենք երբեք չենք շոշափել այնպիսի հարցեր, ինչպիսին են քաղաքականությունը և հակամարտությունը: Ուղղակի դրա կարիքը չկար: Մեզ միացնող բաները շատ ավելի շատ էին, քան մեզ բաժանողները: Ժամանակը շատ քիչ էր այն քաղաքական գործիչների առաջ քաշած հարցերի վրա ծախսելու համար: Ավելի ուշ այդ որոշ «օնլայն կարգավիճակները» վերածվեցին իրական հանդիպումների հիասքանչ երկիր Վրաստանում: Անհավատալի մի բան: Եվ ես հասկացա, որ ես միակը չեմ ամբոխի մեջ, որ հանդիպում է Նրանց հետ այս ճանապարհով:

Նրանց հետ ավելի շատ շփվելով` ինձ համար հայտնաբերեցի այս պարզ ճշմարտությունը.

Ազգայնամոլությունը ոչ մի կամ չունի սեփական երկիրը սիրելու հետ: Դա ուղղակի ատելություն է այլ ազգերրի նկատմամբ:

Եվ

Կան չափազանց շատ նմանություններ հայերի և ադրբեջանցիների միջև. այնքան շատ, որ երբեմն կարող ես շփոթել, թե ով ով է:

Այդ նմանություններից մեկը հատկապես շատ ձեռնտու եղավ ինձ համար: Ես քայլում էի Թբիլիսիում մի հայ ընկերոջ հետ, ում հետ ծանոթացել էի կոնֆերանսի ժամանակ, երբ պատահաբար մի վրացական հուշանվեր նկատեցի` գինի խմելու համար նախատեսված եղջյուր: Հուշանվերներ վաճառողը հայ էր, և կարծելով, թե ես նույնպես հայ եմ` վաճառեց ինձ եղջյուրը կես գնով:

Երբեմն մտածում եմ, թե օրական քանի՞ տոմս են գնում հայերն ու ադրբեջանցիները Վրաստան հասնելու համար: Քանի՞ լիտր գինի է խմվում սեղանի շուրջ` խաղաղության համար կենացներով: Քանի՞ հոգի են ընկերներ դառնում, և քանի՞ հոգի սիրահարվում իրար:

Եվ այժմ, երբ ես վերլուծում եմ այս ամենը և գիտակցում, թե ինչ եմ տեսնում շուրջս` միմյանց հետ ընկերություն անող մարդիկ երկու երկրներից, որոնք հանդիպում են և հաճելի պահեր կիսում միմյանց հետ, ես ուղղակի ոգեշնչված եմ ասելու…

Պետք չէ սպասել մինչև երկրի առաջնորդները համաձայնության գան: Խաղաղության պայմանագրի կարիք չկա, որպեսզի ամրագրես ընկերական հարաբերությունները, որ ուզում ես ունենալ կամ արդեն ունես Նրանց հետ: Մեզ նման մարդիկ են, որ խաղաղություն են բերում: Մի՛ սպասիր «հաջորդ անգամվան»: Գործի՛ր այսօր:

Այժմ:

Եվ երբեք մի՛ վարանիր նոր քայլ անել Նրանց ավելի մոտենալու համար: Թույլ մի՛ տուր, որ որևէ «ռիսկի գործոններ, պիտակներ և ալերգիաներ» հայտնվեն քո ճանապարհին: Քանզի չկա ավելի վեհ բան, քան կարծրատիպերը և պատերը հաղթահարելը:

Օհ, մոռացա նշել, թե ինչ եղավ այն նյարդային տղայի հետ, ում հետ խոսում էի Facebook-ի միջոցով:

Մեկ շաբաթ անց նա նկարներ տեղադրեց այդ տարածաշրջանային հանդիպումից, որ մասնակցել էր: Նա յուրաքանչյուր երկրորդ լուսնակարում գրկախառնվում կամ համբուրում էր երկու երիտասարդների, որոնց անունները ադրբեջանական չեն` Տիգրան և Անուշ: Նրանք: Հայերը:

Գիտե՞ք, թե հիմա ամենից շատ ինչ եմ ուզում:

Ուզում եմ վիզա:
Ուզում եմ ուղիղ չվերթ:
Ուզում եմ գնացքի երթուղի:
Ուզում եմ բացիկ ուղարկել փոստի միջոցով:
Ուզում եմ զանգել հեռախոսով:
Այստեղից այնտեղ:
Բաքվից Երևան:

Միգուցե մոտ ապագայու՞մ: Ամեն ինչ հանարավոր է, եթե կան խաղաղություն ցանկացող և խաղաղության համար ինչ-որ բան անող քեզ նման մարդիկ: Բայց հիմա ես նամակ եմ ուղարկում: Բաքվից Երևան: Էլեկտրոնային փոստով` մինչև հաջորդ անգամը…

 

Ընթերցող Ադրբեջանից

Leave a comment!

Add your comment below, or trackback from your own site. You can also subscribe to these comments via RSS.

Be nice. Keep it clean. Stay on topic. No spam.

You can use these tags:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

This is a Gravatar-enabled weblog. To get your own globally-recognized-avatar, please register at Gravatar.