Home » Featured, հայերեն

Երբևիցե իմ կյանքի ընթացքում

20 July 2010 No Comment

Երբ առաջին անգամ իմ բլոգի մեկնաբանությունների մեջ տեսա հայկական անուն, շփոթվեցի: Ո՞վ էր այդ մարդը, և ինչու՞ էր այդքան սիրալիր մեկի հետ, որն անվանել է իր բլոգր «Սարսափելի ազերի» (Scary Azeri): Պարզվեց` նա տարածաշրջանում աշխատող լրագրող է: Իր առաջին մեկնաբանությունից շատ չանցած` նկատեցի, որ նա կատարել է հղում բլոգիս այդ հոդվածին: Իհարկե, ես շնորհակալ էի լուսաբանման համար:

Ինչևէ, հոդվածը փոքր-ինչ հակասական թեմայով էր` իմ երկրում կուսության վերականգման մասին:

Իմ առաջին ռեակցիան այն էր, թե «ինչու նա պետք է ընտրեր հենց այդ հոդվածը»: «Միգուցե՞ նա ցանկանում է ներկայացնել իմ հայրենիքը հնարավոր ամենավատ լույսի ներքո: Իսկ եթե նա ուղղակի օգտագործում է ինձ ադրբեջանցիների վրա ծիծաղելու համար»: Շուտով ես հասկացա, որ միակ բանը, որ նա փորձում է անել, երկու ազգերին իրար մոտեցնելն է` տարբեր միջոցներ օգտագործելով, մարդկանց միջև հաղորդակցություն ստեղծելով:

Դրանից հետո արդեն գրեթե մեկ տարի է Scary Azeri–ն կարդում են մի շարք հայեր: Արդյունքում լինում էին օրեր, երբ իմ բլոգր Հայաստանի ընթերցողներից ավելի շատ արձագանքներ էր ստանում, քան Ադրբեջանից: Ես համոզված չէի` արդյոք դա լավ բան է, թե ոչ. ես դեռ ուզում էի Բաքու այցելել առանց որևէ խնդիր ունենալու: Եթե կարծում եք, թե չափազանցնում եմ, ապա դուք ուղղակի չեք պատկրացնում, թե որոշ ադրբեջանցիներ որքան հիվանդագին են վերաբերվում «թշնամու» հետ որևէ հաղորդակցությանը: Որոշ ժամանակ առաջ, երբ ընկերներիցս մեկին ասացի իմ հայ ընթերցողների մասին, նա անկեղծորեն անհանգստացավ: Ինձ ասաց, որ փակել է Odnoklassiniki-ում իր էջը այն բանից հետո, երբ Բաքվի իր նախկին հայ դասընկերները այնտեղ ընկերության առաջարկ են արել իրեն:

Նա անհանգստացել էր, որ ինչ-որ բան կարող է պատահել, եթե շփվի հայերի հետ` կարծելով, որ հնարավոր է` ինչ-որ մեկն հետևում է իր օնլյան քայլերը:

Անկեղծ ասած` ես մտածեցի, որ դա արդեն անհեթեթության է հասնում: Իսկ նա ինձ մեղադրեց «արևմտյան» դառնալու մեջ` չաձազանց հանգիստ ու անտեղյակ, թե ինչ է կատարվում մեր երկրում: Միգուցե հասկանալի է, թե նա ինչու էր այդքան հիվանդագին վերաբերվում դրան: Ես լսել եմ, որ Ադրբեջանում մարդիկ հարցաքննվել են իշխանությունների կողմից Եվրատեսիլում Հայաստանի օգտին քվեարկելու համար: Իրոք:

Հետաքրքիր է` արդյոք իրականությունը այնքան արագ է փոխվում, որ հնարավոր լինի վերահսկել կամ կանգնեցնել նրանց: Իմ ադրբեջանցի ընկերներից շատերը, ում ես սիրում և հարգում եմ, դեռևս ապշեցնում են ինձ, երբ չեն էլ ուզում մտածել հայերի հետ երբևէ խաղաղ ապագայի հնարավորության մասին:

Բայց և այնպես, ինչքան ավելի եմ նայում շուրջս, այքան ավելի եմ գիտակցում, որ կան շատ մարդիկ, հատկապես երիտասարդ սերունդը, որ ավելի քանի ուրախ են հաղորդակցվել հայերի հետ: Մարդիկ, ովքեր ուղղակի ցանկանում են խոսել` առանց նույն վիճելի հարցերը նորից հանգամանորեն քննարկելու և դրանք նորից ու նորից մեկը մյուսի երեսին նետելու:

Ադրբեջանցի ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ չնայած նա հասկանում է բոլոր զգայուն հարցերը, այնուամենայնիվ, ինքը երբեք չի կարող մոռանալ կամ ներել այն, ինչ կատարվել է: Իսկ հետո ավելացրեց. «Դու անձամբ չես զգացել պատերազմի հետևանքները»: Նա եղել է այնտեղ` Ղարաբաղում, դիակներ է տեղափոխել բեռնատարի վրա:

Միգուցե: Ես մտածում էի նրա ասացի շուրջ, և միգուցե դա է պատճառը, որ հայերի հետ ընկերություն անել ցանկացողների շարքում հիմնականում երիտասարդներն են: Միգուցե նրանք չափազանց երիտասարդ են, որպեսզի հիշեն:

Այդ դեպքում ինչ մտածել մեր մասին`մարդիկ, ովքեր այնտեղ էին, երբ ամեն ինչ տեղի ունեցավ:

Այո´, ես անձամբ չեմ զգացել հակամարտության հետևանքները: Ես բարեկամ կամ սիրած անձնավորություն չեմ կորցրել, չեմ էլ ճանաչում որևէ մեկին, ով զոհվել է պատերազմի ընթացքում: Սակայն նույնիսկ այս դեպքում մենք բոլորս էլ կրել ենք պատերազմի զրկանքները: Մեր կյանքին, մեր երկրին հասցված վնասները երկար տարիներ չեն թողել մեզ ապրել լիարժեք կյանքով: Այդ ժամանակները հիշելով հանդերձ, երբ ամեն ինչ այսպես ողբերգական ձևով փոխվեց, տարիքս ինձ թույլ է տալիս նաև հիշել, թե ինչպիսին էր իրավիճակը պատերազմից առաջ:

Դպրոցում իմ դասարանցիրների կեսը ադրբեջանցիներ, իսկ մյուս կեսն էլ ուրիշ ազգություններից էին: Ես նույնիսկ չէի ֆիքսել այն փաստը, որ դասընկերներիս մի մասը հայեր էին, քանի դեռ նրանք չսկսեցին մեկնել: Արդյո՞ք ես հանկարծ սկեցի ատել նրանց ուղղակի այն բանի համար, որ հայերեն անուն ունեին: Իհարկե ոչ: Արդյո՞ք մայրս ատում է իր համալսարանական ընկերոջը, ով ստիպված էր մեկնել Բաքվից, բայց տարիներ հետո գտել էր մորս Facebook-ում և կապ հաստատել նրա հետ: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք խոսում Skype-ի միջոցով, ծիծաղում, հիշում անցած լավ օրերը: Ոչինչ չի փոխվել նրանց միջև: Ոչինչ չի կարող երբևէ փոխվել:

Իմ բլոգը երբեք քաղաքական չի լիում, գրեթե երբեք: Ես խոսում եմ մշակույթից, զավեշտալի կամ յուրահատուկ բաներից, որ մենք` ազերիներս անում ենք, և որոնք տարօրինակ են թվում մնացած աշխարհի համար, կամ էլ հակառակը:

Այս մեկ տարվա ընթացքում բլոգինգով զբաղվելու և հայ ընթերցողներից մեկնաբանություններ ստանալու արդյուքում մի բան պարզ դարձավ ինձ համար` մենք շատ նման ենք մի շարք բաներում: Կարծում եմ` չպետք է զարմանանք այդ փաստից: Մենք երկար տարիներ նույն երկրի մաս ենք կազմել: Միայն պատերազմը չէ, որ ընդհանուր է մեզ համար, այլ կան նաև շատ այլ ընդհանուր բաներ: Մեր մտածելակերպը, մշակույթները և անցյալը փոխկապակցված են միմյանց հետ, և նմանությունները դրսևորվում են մեր երաժշտության, ճաշատեսակների և ավանդույթների մեջ: Համացանցը բացեց դռները վիրտուալ աշխարհում, որոնք պատերազմը փակել էր իրական կյանքում:

Բայց իրական կյանքում ինչքա՞ն հեռու է տարածվում հակամարտությունը սահմաններից այն կողմ: Ի՞նչ է կատարվում արտասահմանում` հեռու հակամարտության գոտուց:

Կարող եմ ասել, որ հակամարտությունը անհետանում է:

Մոսկվայում բաքվեցիները միասին են: Եվ երբ ես ասում եմ բաքվեցիներ, միայն ազերիներին նկատի չունեմ: Ինչպես որ Թբիլիսիում է, ցանկացած չեզոք տարածքում հայերն ու ազերիները երջանիկ գոյատևում են: Նրանք կենացներ են խմում, ծիծաղում և կիսվում են երջանիկ հիշողություններով: Նրանք ժամադրվում են միմյանց հետ, ընկերություն անում և մոռանում այն բոլոր խնդիրները, որ թողել են հետևում:

Ես երբեմն հանդիպում եմ հայերի նաև Անգլիայում: Մի անգամ աշխատավայրում ինձ ներկայացրեցին մի նոր աշխատակցի: Նրա անունը Նատալիա էր: Երբ ասացի, որ Ադրբեջանից եմ, նա ինչ-որ տարօրինակ կերպով նայեց վրաս: Դա ինձ ստիպեց մտածել, որ հնարավոր է` նա հայ է: Դա թշնամական հայացք չէր: Դա ուղղակի շփոթմունք և անհարմար դրություն արտահայտող հայացք էր:

Պարզվեց` նա հայ է, ում ծնողները արտագաղթել էին մինչև իր ծնվելը: Նա շատ բան չգիտեր ազերիների մասին (ինչպես նաև այդ համատեքստում հայերի մասին) և չգիտեր, թե ես ինչպես կարձագանքեմ, երբ ասաց ինձ, որ հայ է: Երբ հասկացանք, որ մեզնից ոչ մեկը չի պատրաստվում սպանել մյուսին, արդեն կարող էինք հանգիստ շունչ քաշել և զրուցել, նույիսկ ծիծաղել այն անհարմար դրության վրա, որ երկուսս էլ հայտնվել էինք ծանոթության պահին: Մենք հաճույքով խոսում էինք տարածաշրջանի խնդիրների, մշակույթի և այն բաների մասին, որ երկուսս էլ շատ կուզեինք, որ այլ կերպ լինեին:

Ահա և ինչպես է զգում մեկը, ով ապրում է հակամարտության գոտուց դուրս: Իհարկե ես հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել: Բայց միաժամանակ հիշում եմ նաև անցյալի լավ կողմերը: Յուրաքանչյուր պատերազմ վերջ ի վերջո իր ավարտն ունի: Եվ ես անկեղծորեն հույս եմ փայփայում, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի մոտ ապագայում: Երբևիցե իմ կյանքի ընթացքում:

Scary Azeri

Leave a comment!

Add your comment below, or trackback from your own site. You can also subscribe to these comments via RSS.

Be nice. Keep it clean. Stay on topic. No spam.

You can use these tags:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

This is a Gravatar-enabled weblog. To get your own globally-recognized-avatar, please register at Gravatar.